Մի խումբ մտավորականներ ԲՀԿ-ականալու են

Մեզ հասած լուրերով, այս ցանկում է նաեւ «Հայբուսակ» ոչ պետական համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը: Նշենք, որ բուհի հետ Գագիկ Ծառուկյանը բարեկամական հարաբերությունների մեջ է դեռ վաղուց: «Հայբուսակի» նախկին պրոռեկտոր, կարկառուն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նախքան պատգամավոր դառնալը հասցրեց ԲՀԿ-ացնել իր շրջապատում գտնվող բազմաթիվ ուսանողների: Ծառուկյանն իհարկե անպատասխան չթողեց եւ երիտբհկականներով հագեցած բուհին անցած տարի նվիրաբերեց 10 միլիոն դրամ՝ մարզադահլիճի բացման արարողության ժամանակ, ինչպես ասում են՝ ոտքի վրա:
Իսկ Անահիտ Հարությունյանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, ինչն իհարկե արդեն «ոտքի վրա» չէր, նախապես որոշված էր: Այնպես որ, կողմերը որոշել են բարեկամությունն ամրապնդել կուսակցական ամուր դաշինքով, ավելին՝ մեր աղբյուրները չեն բացառում Անահիտ Հարությունյանի հայտնությունը ԲՀԿ խորհրդարանական ցուցակում:
Կարծիքներ