Կդատե՞ն Խաչատուրովի հովանավորյալին

Բացահայտվել է նաեւ, որ Խաչատուրով-Ռոժ զույգը ստիպել է զինվորականներին իրենց համար «Ագբա» բանկից վարկեր վերցնել 300- 500 հազար դրամի չափով, ինչը աշխատավարձով ապրող զինվորականները չեն կարողացել մարել, ու լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո Ռոժին Մոսկվայում կրթության մեջ կատարելագործվելու պրոցեսից ետ են կանչել ու ձերբակալել: Վաղը լրանալու է 72 ժամը, սակայն Խաչատուրովի որդու աջակցությունը վայելող Ռոժի ճակատագիրը դեռ հայտնի չէ, ասում են՝ Խաչատուրովները միջամտում են, որ «մարտական» ընկերը չպատժվի:
Այժմ պատկան մարմինների հետ բանակցությունների մեջ են: Եթե մոլագարին դատեն, կստացվի` չեն կարողացել պաշտպանել իրենց մարդուն, ինչն արդեն հեղինակության հարց է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նույնիսկ որդի Խաչատուրովը երեկ սպառնացել է հրաժարականի զեկուցագրով հանդես գալ: Ռոժին ազատել-չազատելու հարցն այնքան է սրվել, որ զորամասում խաչատուրովների հաղթանակի վրա ստավկա են դրել: Հեղինակությո՞ւնը կհաղթի, թե՞ օրենքը: Ինչպես բոլոր մյուս դեպքերից, այնպես էլ այս հրամանատարի կալանավորումից պաշտպանության նախարարությունը «տեղյակ չէր»: ՊՆ լրատվականի ներկայացուցիչ Մուշեղ Աղեկյանը կրկին հնչեցրեց իր հերթապահ պատասխանը. «Մենք նման տեղեկություններ չունենք»:
Կարծիքներ