ՕԵԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

ՕԵԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավար Գարիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում չցանկացավ գործարարների անուններ նշել, բայց հերքեց այն տեղեկատվությունը, թե ՕԵԿ անդամ դառնում են աշխատանք ունենալու համար։ «Ես ինքս աշխատանք չունեմ: Ինչի մասին է խոսքը, ոչ մեկը նման խոստումներ չի տվել։ Ուղղակի մարդիկ հավատում են ՕԵԿ-ին ու անշահախնդիր համալրում են շարքերը»,-ասաց Գ. Միրզոյանը։ Ի դեպ, վերջինս Եվրոպական ակադեմիայի Կապանի քոլեջի տնօրենն էր։ Հուլիսին նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ըստ շրջանառվող լուրերի, նրան խոստացել էին տեղավորել հարկային տեսչությունում։ «Դա չէի լսել, ես լսել էի, որ քաղաքապետ պիտի դառնամ, որն աբսուրդ է։ Ես զբաղվելու եմ բիզնեսով։ Դա կուսակցության որոշումն է, ու ասեմ, որ առաջին հերթին իմ համար ՕԵԿ-ն է, հետո ընտանիքս»,-ասաց Գ. Միրզոյանը։
Կարծիքներ