Տնօրեն է` կապ չունի ինչի

Սակայն Սերժ Սարգսյանը չի համաձայնել այդ նախագծին այն մտայնությամբ, որ մեկ անձ չտնօրինի նման հսկա եւ մեծ իրավասություններ ունեցող կառույց: Արդյունքում ստացվել է այնպես, որ Սամվել Ֆարմանյանը մնաց որպես այդ չկայացած պրոյեկտի կենդանի մարմնավորում: Իրականում սա նոնսենս է՝ մարդը երկու տարբեր կառույցներում զբաղեցնում է նույն պաշտոնը, սակայն այդ կառույցները ոչ իրավական, ոչ կազմակերպական, ոչ էլ անգամ բովանդակային առումով իրար նման չեն եւ միասին չեն: Թվում է՝ երբ պարզվեց, որ այս պրոյեկտն իրականանալի չէ, հետողորմյա կարվի նաեւ Սամվել Ֆարմանյանի հրամանը, բայց պարզվում է՝ նա շարունակում է մինչ օրս երկու պաշտոն զբաղեցնել:
«Ոչ մի բան չի փոխվել, մինչեւ այսօր ես եմ աշխատում, մեկ դրույքով՝ հեռուստատեսությունում, կես դրույքով՝ Հանրային ռադիոյում որպես լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն»,- մեր թղթակցին պատասխանել է նա: Փաստորեն, երկու տարբեր աշխատանքի համատեղում են բեմականացրել՝ հատուկ Սամվել Ֆարմանյանի համար: Իսկ թե ինչպես է նա կարողանում երկու այդքան տարբեր աշխատանքները համատեղել, կպարզենք առաջիկայում:
Կարծիքներ