Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները (ֆոտո)

Հրապարակվել են աշխարհի ամենաարագ մեքենայի լուսանկարները (ֆոտո)
Հրապարակվել են «մոլորակի ամենաարագ մեքենայի»՝ SSC Ultimate Aero II-ի նկարները։ Սպորտային մեքենաներ արտադրող ամերիկյան Shelby Supercars–ը որոշել է թողարկել մեքենա, որը կլինի ավելի արագ, քան Bugatti Veyron–ը, հաղորդում է Autorambler.ru-ն։




Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ SSC-ն արտադրության էր թողել Ultimate Aero մոդելը, որը գերազանցել էր Bugatti Veyron-ի ռեկորդը. հավաքելով մինչև 412 կմ/ժ արագություն՝ Ultimate Aero-ն նախկին ռեկորդակրին գերազանցել էր 5 կմ/ժ-ով։ Սակայն երկու ամիս առաջ Veyron Super Sport–ի շնորհիվ ֆրանսիացիները ետ վերադարձրին ամենաարագի տիտղոսը՝ հասնելով 431 կմ/ժ արագության։ Ամերիկյան արտադրողը պնդում է, որ իրենց նոր մեքենայի մաքսիմալ արագությունը 443 կմ/ժ է, սակայն ֆրանսիացիների ռեկորդը պաշտոնապես դեռ չի գերազանցվել։ SSC Ultimate Aero II-ն օժտված է 6.8 լիտր ծավալ ունեցող V8 շարժիչով։ Հերթական «աշխարհի ամենաարագ մեքենայի» գինը կկազմի 970 հազար դոլար։