Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել քաղցկեղի ծագման պատճառների վերաբերյալ

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել քաղցկեղի ծագման պատճառների վերաբերյալ
Բժիշկներն ու գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղը մարդու կողմից ստեղված եւ կյանքի քաղցրությունների կողմից խրախուսվող հիվանդություն է: Պարզվում է, որ քաղցկեղի ուռուցքները մինչեւ վերջերս շատ քիչ են հանդիպել մարդկանց օրգանիզմում: Գիտնականները քաղցկեղի առաջացման դրդապատճառները պարզելու համար ուսումնասիրել են մումիաների, եւ միայն մեկ դեպքում են հայտնաբերել դրա դրսեւորումները: Նույնիսկ նեանդերտալցիների հազարավոր ոսկերների ուսումնասիրության արդյունքում է միայն մի դեպք հայտնաբերվել:



Իսկ հին եգիպտական տեքստերում հիշատակվող հիվանդությունները, որոնք նման են եղել քաղցկեղի, իրականում բոր կամ վարիկոզ են եղել: Առաջին հիշատակումները կրծքի կամ այլ ուռուցքների հեռացման մասին հայտնվել են միայն 17-րդ դարում, սակայն կոնկրետ ուռուցքների տեսակների մասին հաշվետվությունները վերջին 200 տարվա ընթացքում են հայտնվել: «Արդյունաբերական միջավայրերում ապրող հասարակություններում քաղցկեղը մահերի երկրորդ պատճառն է` սրտանոթային հիվանդություններից հետո,- պատմում է պրոֆեսոր Ռոզալի Դեւիդը,- բայց բնական միջավայրում չկան գործոններ, որոնք կարող են քաղցկեղի պատճառ հանդիսանալ: Սա անտրոպոգեն բնության հիվանդություն է, որն առաջացել է առաջին հերթին շրջակա միջավայրի աղտոտվածության եւ մեր կենսակերպի ու դիետայի փոփոխությունների հետեւանքով»: