Այդ երիտասարդը Գալուստն է

Այսինքին՝ Դուք մտադիր չեք գնալ թոշակի՝ նկատեցինք մենք: «Քաղաքական գործունեությունը դա պրոֆեսիոնալ աշխատանքը չէ կամ պետական չինովնիկը չէ: Դա մարդու իրավունք է»,-հայտարարեց Գալուստ Գրիգորիչը: Նաեւ լուրեր են պտտվում, որ ՀՀԿ-ում ուզում են, որ ՀՀԿ հին կազմը եւ օլիգարխները չլինեն նախընտրական ցուցակում: «ՀՀԿ մոտեցումների ձեւավորմանը նախեւառաջ մասնակցում եմ ես: Ինչ վերաբերում է՝ ով կլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում, ով չի լինի, դա ընտրություններին նախորդող քաղաքական պայմանները կթելադրեն»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը: «Դուք լինելո՞ւ եք ցուցակում» մեր հարցին Գրիգորիչը պատասխանեց. «Ես միշտ լինելու եմ: Ասեմ նաեւ՝ իմ չուզողների-ուզողների համար: Ես չեմ էլ կարող չլինել, որովհետեւ ես արդեն էնքան բնական տարածում ունեմ քաղաքական դաշտում, որ մշտապես զբաղվելու եմ քաղաքականությամբ»:
Կարծիքներ