Տաթեւի ոգիների զայրույթը (վիդեո)

Տաթեւի ոգիների զայրույթը (վիդեո)
Հոկտեմբերի  16-ին,  աշխարհի ամենամեծ ճոպանուղու` "Տաթեւի թեւեր"-ի բացման արարողությունից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռը երկնքում էր, Տաթևում ուժեղ անձրև ու փոթորիկ սկսվեց: Լրագորղներն այդ պահին իրենց հատկացված վրանում աշխատում էին, միաժամանակ ճաշում: Բայց  անձրևը սկսելուն պես չորրորդ իշխանության ներկայացուցիչները սպասարկող անձնակազմի հորդորով կախվեցին վրանի ձողերից, որպեսզի վրանը չտապալվի: Անձրևախառը փոթորիը տևեց մոտ 10 րոպե, որից հետո երկնքում հայտնվեց ծիածան: Ըստ որոշ լրագրողների, ծիածանը նոր կյանքի սկիզբ է: Իսկ ոմանք էլ սրամիտ կարծիք հայտնեցին, թե դա Տաթևի ոգիները ուղերձ  հղեցին. «Ռադ եղեք, հանգստանանք, ինչ եք ուզում մեզնից, հոգնեցրիք»:







Կադրերը` Ռոբերտ Օհանջանյանի