ԼՏՊ-ի նախագահը մեդալը հետ ուղարկեց

ԼՏՊ-ի նախագահը մեդալը հետ ուղարկեց
Արցախի պատերազմի վետերան, ԼՏՊ (Լինենք տեր պետությանը) հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Համբարձումյանը հրաժարվել է Հայաստանի անկախության 19 ամյակի եւ Հատուկ գնդի 20 ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի կողմից իրեն շնորհված Մարտական արիության մեդալից: «Ոչ լեգիտիմ նախագահն ինձ պարգեւատրեց Մարտական արիության մեդալով, եւ քանի որ ես այս իշխանություններին համարում եմ ոչ լեգիտիմ, չեմ կարող այն վերցնել»,-հայտարարել է վետերանը եւ հավելել, որ ուրբաթ մեդալը փոստով հետ է ուղարկել նախագահի նստավայր: