Բախշյանը համբերությամբ սպասելու է եւ հետեւելու

Բախշյանը համբերությամբ սպասելու է եւ հետեւելու
Երեկ մեր հարցին, թե բավարարե՞լ է իրեն արդյոք Մանկավարժական համալսարանի նորանշանակ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պատասխանը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես գործի մեջ կտեսնեմ իմ հարցերի պատասխանները»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը մի քանի գրավոր հարցեր էր հղել Միրզախանյանին: Երեկ տկն Բախշյանն ասաց, որ իրենք հանդիպել են, խոսել, եւ Միրզախանյանն իրեն առաջարկել է սպասել, ու ինքը գործով կապացուցի եւ կտա առաջադրված հարցերի պատասխանները: Տիկին Բախշյանն էլ ասել է, որ համբերությամբ կսպասի եւ կհետեւի նրա աշխատանքին: