Վահրամ Թաթիկյանը դուրս եկավ հացադուլից. Պահանջները բավարարվա՞ծ են

Վահրամ Թաթիկյանը դուրս եկավ հացադուլից. Պահանջները բավարարվա՞ծ են
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել, ուր տեղեկացնում է, թե «Վահրամ Թաթիկյանի պահանջները կատարված են, նա դուրս եկավ հացադուլից»: Մարիամն այնուհետեւ մեկնաբանում է, թե ընդամենը կատարել է գրողի խնդրանքը եւ տարածել այս հաղորդագրությունը, իսկ մանրամասներին, թերեւս, տեղյակ կպահի ինքը` արդեն նախկին հացադուլավոր Վահրամ Թաթիկյանը: Ավելի ուշ այս հաղորդագրությունը մեկնաբանել է նաեւ ինքը` Թաթիկյանը. «Ես հաղթել եմ` համագործակցելով թափառական շների հետ, որոնք իմ միայնակ գիշերներին ինձ պաշտպանում էին առնետներից»: Հայտնի երգահանը այսօր գուցե ավելի լայն մեկնաբանություն տա, թե կոնկրետ որ պահանջների մասով է բավարարված, եւ արդյոք Երեւանի քաղաքապետարանը խոստացել է դադարեցնել Դելֆինարիումի կառուցումը: Հիշեցնենք, որ Վահրամ Թաթիկյանը հացադուլ էր սկսել` Պանթեոնի հարեւանությամ կառուցվող Դելֆինարիումի շինարարությունը դադարեցնելու պահանջով: