Խաչատուրովը հրաժարակա՞ն է ներկայացրել

Խաչատուրովը հրաժարակա՞ն է ներկայացրել
Երեկ մենք տեղեկացանք, որ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին) հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը՝ Արարատի զորամասի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության եւ զինվորներին նվաստացնելու մեջ:



Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք պաշտպանության նախարարության լրատվության ներկայացուցչին: Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր լուրը, այլ ժամանակ խնդրեց, որ պարզի, ապա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մենք նման տեղեկատվություն չունենք»: