«Ժառանգության» վերջնագիրը Ազգային Ժողովին

Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու պատասխանատվությունը ԱԺ-ի վրայից սրընթաց կերպով գցեց Սերժ Սարգսյանի վրա՝ հայտարարելով, թե «եթե նախագահը հանդիպումից հետո մեզ առաջարկի, որ մենք ընդունենք, ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, մեծ սիրով: Եթե երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է դե յուրե ճանաչենք ԼՂ անկախությունը, անպայման մենք շատ արագ կնախաձեռնենք ու արտահերթ նիստով կարող ենք դա անել»: Ասել է թե՝ եթե ԱԺ-ն չճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրա պատասխանատուն լինելու է ոչ թե ԱԺ-ն, այլ Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ