Կարապետիչը ԲՀԿ-ացվելո՞ւ է

Կարապետիչը ԲՀԿ-ացվելո՞ւ  է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Տիգրան Կարապետյանը շուտով մտնելու է ԲՀԿ: Ըստ այդ խոսակցությունների, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ իշխանությունները նրա ձեռքից խլեն ԱԼՄ հեռուստաընկերությունը: Թե որքանով են հավանական այս կանխատեսումները, փորձեցինք պարզել Տիգրան Կարապետիչից: «Ոմանց երազանքն է դա, բայց եթե ես 10 տարի ոչ մեկին չեմ միացել, մինչեւ վերջ էլ չեմ միանա: Ես լավ եմ վերաբերվում այդ կուսակցությանը, նորմալ... Գիտե՞ք ինչից են այդ խոսակցությունները, որ մենք իրենց եթեր ենք տալիս: Բայց մենք ազատ ենք, բոլորը կան մեզ մոտ, բայց դա չի նշանակում, թե ես մտածում եմ որեւէ մեկին միանալ, որովհետեւ դա սկզբունքային ա, մենք ժողովրդական ենք: Մենք ազնիվ դաշտ ենք: Ես մի քիչ չոր մարդ եմ, ես ինչ ձեւով սկսեցի, չեմ փոխի, ով ուզում ա լինի»,-ասաց Կարապետիչն ու խրոխտ ձայնով շարունակեց, որ ինքը ոչնչից չի վախենում: «Ոչ, ոչ, ոչ, ես մինչեւ վերջ հետամուտ կլինեմ ժողովրդին»: