ԵՊՀ գզվռտոցը վերսկսվելու է փետրվարին

Նույնիսկ Սիմոնյանի հրահանգով ստորագրահավաք էր կազմակերպվել «ալա-բուլա» ուսխորհրդի լուծարման համար: Այս տարաձայնություններից հետո Քարամյանի կողմնակիցները որոշել էին պայքարը շարունակել գիտխորհրդի նիստի ժամանակ, որը կայացել է երեկ: Որոշել են նախ քննարկել ստեղծված իրավիճակը, ապա բոյկոտել օրակարգի հարցերով կայանալիք քվեարկությունը: Նշենք, որ գիտխորհրդում, բացի պրոֆեսորադասախոսական կազմից, ընդգրկված են նաեւ ուսանողներ, ովքեր քվեարկելու իրավունք ունեն: Սակայն երեկ մենք տեղեկացանք, որ քարամյանականները նիստից առաջ փոշմանել են, որոշել են ստեղծված իրավիճակն ավելի չսրելու համար առայժմ մարտավարությունը փոխել: Նրանք որոշել են մինչեւ փետրվար լռել, եթե արտառոց դեպքեր չգրանցվեն: Հակառակ դեպքում քարամյանականները սպառնացել են ռեկտորի ընտրության շեմին վերսկսել մարտն ընդդեմ Արամ Սիմոնյանի թիմի:
Կարծիքներ