Ամենախոշորները

Ամենախոշորները
Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «ՀայՌուսգազարդը», երկրորդ տեղում է Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը», ապա գալիս են հեռախոսակապի օպերատորները` «Ղ-Տելեկոմը» եւ «ԱրմենՏելը», իսկ հինգերորդ տեղում է հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տասը կետով, մոտ չորս անգամ գերազանցել է իր նախորդ ցուցանիշը: Հավանաբար սա կնպաստի, որ կոմբինատի տնօրենի որդին՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը, հայտնվի Սյունիքի մարզպետի աթոռին, ինչին նա վաղուց է հավակնում եւ ինչը, ըստ լուրերի, արդեն հասունացել է: