Ուսուցչուհուն ծեծի են ենթարկել աշակերտների աչքի առաջ

Ուսուցչուհուն ծեծի են ենթարկել աշակերտների աչքի առաջ
Սանկտ-Պետերբուրգի դպրոցներից մեկում մանկահասակ աշակերտների աչքի առաջ դաժանի ծեծի են ենթարկել երիտասարդ ուսուցչուհուն: Միջադեպից մեկ շաբաթ առաջ աշակերտուհիներից մեկը զբոսանքի ժամանակ վազելիս ընկել եւ վնասվածք է ստացած եղել: Հոկտեմբերի 26-ին աղջկա մայրը իր հետ բնակվող տղամարդու ուղեկցությամբ եկել է դպրոց, հավաքել է դստեր իրերը եւ դուրս եկել միջանցք: Այս ընթացքում տղամարդը սկսել է ձեռքերով եւ ոտքերով հարվածել ուսուցչուհին եւ շարունակել է խփել նրան նույնիսկ ընկած վիճակում՝ տասնյակ աշակերտների աչքի առաջ:



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դպրոցում տեղադրված տեսախցիկն արձանագրել է ուսուցչուհու ծեծը, տեսագրությունը տրամադրվել է նախաքննության մարմին: Նշենք, որ երիտասարդ ուսուցչուհին ընդամենը մեկ տարի էր աշխատում դպրոցում: Նա այժմ հիվանդանոցում է գտնվում, դպրոցի տնօրենի կարծիքով, այս միջադեպից հետո ուսուցչուհին դժվար թե դպրոց վերադառնա: