Եկած-չեկած` ձերբակալեցին
«Մեզ այստեղ ոչ թուրքական կառավարությունն է ուղարկել, ոչ էլ հայկական կառավարությունն է հրավիրել։ Մենք ոչ թուրք, ոչ էլ հայկական կառավարությանը լսել պարտավոր չենք։ Մենք արդեն 3-րդ անգամ ենք այստեղ, եկել ենք սահմանի բացման եւ երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման համար։ Սա մի հասարակական ջանք է։ Մեր այցը դիտարկում ենք իբրեւ հայ եւ թուրք երիտասարդների համատեղ ջանք։ Սա խաղաղության եւ բարեկամության այց է»,- ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասաց «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը, փոխնախագահը եւ մի քանի այլ անդամներ երկու անգամ ապօրինաբար հատել էին հայ-թուրքական սահմանը՝ դրանով ցանկանալով ասել, որ հայ-թուրքական սահմանը չի կարող շարունակ փակ մնալ: Դրանից հետո, սակայն, Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները հերքեցին տեղի ունեցածը: Ի պատասխան ռուս սահմանապահների հերքմանը, Թունա Բեքլեւիչը հրապարակեց հայ-թուրքական սահմանը հատելու պահին արված լուսանկար: Ուրբաթ օրը կայացած ասուլիսում կուսակցության նախագահը վերահաստատեց սահմանն անօրինական անցնելու փաստը եւ նույնիսկ նշեց, որ սահմանն անցել են Անիի ավերակներում գտնվող հին եռահարկ կամրջով:
«Մեզ սուտ հանելու փոխարեն ավելի կարեւոր թեմաներ կան, որ պետք է հետաքրքրեն ձեզ: Մենք ոչ փախուստի դիմեցինք, ոչ էլ վատ մտքով ենք արել դա, սա մի գործողություն էր, որով մենք քննադատեցինք երկու պետությունների գործունեությունը: Սա ապօրինի գործողություն չենք համարում, այլ կոչ աշխարհին, որ սահմանը բացվի: Սահմանների փակ լինելը երկու հասարակությունների համար էլ վերք է: Չգիտեմ ռուս սահմանապահներն ինչ են մտածում, բայց մեր հասարակությունների վերքն ուրիշ է»,-հայտարարեց Թունա Բեքլեւիչը: Այդ հայտարարությունը, պարզվեց, ասուլիսից հետո ճակատագրական եղավ նրա համար:
Այնուամենայնիվ, թուրք քաղաքական գործիչները վճռական են տրամադրված: «Մենք վճռական ենք, եւ ով ինչ ուզում է ասի, մենք սահմանները բացելու ենք: Վստահ ենք, որ մինչեւ 2011 թվականը սահմանները բացվելու են, քանի որ լուրջ, վճռական քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք այլ երկրների կողմից չենք ուղղորդվում: Հայ-թուրքական սահմանի բացումն առնչվում է միայն Հայաստանին եւ Թուրքիային, եւ դա հասարակության պահանջն է: Սահմանի բացումը երկու երկրներին խաղաղություն կբերի: Սա է մեր կամքը»,- ասացին նրանք:
Չնայած «Հզոր Թուրքիան» պայքարում է հայ-թուրքական սահմանի բացման համար, սակայն դա ոչ մի կերպ չի ուզում կապել ցեղասպանության հարցի հետ: Հարցին, թե Հայաստանում եղած ժամանակ կայցելե՞ն արդյոք ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Բեքլեւիչը պատասխանեց. «Մենք չենք այցելելու եւ չենք ուզում, որ սահմանի բացումն ինչ-որ ձեւով առնչվի այս խնդիրներին: Մենք առաջին էտապում պահանջում ենք հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ մյուս թեմաները ժամանակի ընթացքում կքննարկվեն»: Իսկ եթե հաջողությամբ ավարտեն հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը, նույն ջանասիրությամբ կպայքարե՞ն Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Թունա Բեքլեւիչը մի պահ ժպտաց, հետո պատասխանեց. «Սահմանները բացվելուց հետո կնստենք այնտեղ ու մի բաժակ թեյ խմելով կքննարկենք այդ հարցերը»: Թուրք քաղաքական գործիչներին դուր չէր եկել ՀՀ ԱԳՆ-ի վերաբերմունքը: Արտաքին գործերի գերատեսչությունից մերժել են ընդունել եւ լսել հայ-թուրքական սահմանը բացելու նրանց ծրագիրը: Մինչդեռ «Հզոր Թուրքիայի» առաջնորդները համոզված են, որ խաղաղության հասնելու համար երկխոսություն է անհրաժեշտ: Նրանք պատրաստվում են Հայաստանի ԱԳՆ-ի հետ քննարկել 31 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը եւ վստահ են, որ նախարարությունը ուզած-չուզած՝ պետք է ընդունի իրենց:
ԱԳՆ-ն չէ, բայց ԱԱԾ-ն, պարզվեց, հետաքրքրված էր թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդներով: Ուրբաթ ասուլիսից անմիջապես հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց Թունա Բեքլեւիչին եւ կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքին, քանի որ նրանք ասուլիսի ժամանակ բացահայտ հայտարարել էին, որ հատել են հայ-թուրքական սահմանը: «Հզոր Թուրքիայի» առաջնորդներին հրավիրել են ԱԱԾ՝ պարզաբանումներ տալու: Հետաքրքիր է, որ մեր ԱԱԾ-ն միայն ասուլիսի ժամանակ արված հայտարարությունից է իմանում, որ ինչ-որ մարդիկ ապօրինաբար հատել են սահմանը: Վաղը նույն հաջողությամբ եւ նույնքան հեշտ Երեւան կարող են հասնել հանցագործներ ու դիվերսանտներ, եւ եթե նրանք ասուլիս չտան, ԱԱԾ-ն այդպես էլ չի իմանա այդ մասին:
Ավելի ուշ տեղեկացանք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդներին եւ պատվիրակության մյուս անդամներին ԱԱԾ են հրավիրել եւ զրուցել նրանց հետ: ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չեն կարողացել ներկայացնել: ԱԱԾ-ից զգուշացրել են, որ իրենց հայտարարություններն ու վարքագիծն անընդունելի են, եւ առաջարկել են լքել Հայաստանի տարածքը:

Կարծիքներ