Առուփախի, խարդախության եւ դիմացինին հիմարացնելու մեխանիզմներ
Այնպես ստացվեց, որ վերջին մեկ ամսում ես գործ ունեցա միանգամից մի քանի պետական մարմինների հետ՝ թաղապետարան, կադաստր, համատիրություն: Ի սկզբանե չեմ սիրել, երբ լրագրողներն իրենց պաշտոնական դիրքը չարաշահում են՝ անձնական խնդիրները լուծելիս լրագրողի վկայականն օգտագործելով, կամ իրենց գրիչը որպես զենք են օգտագործում: Սակայն սա այն դեպքն է, որ այդ մարմինների հետ շփվելիս չեմ ներկայացել եւ մտել-ելել եմ որպես շարքային քաղաքացի:
Բացի այդ, համոզված եմ, որ եթե ես, որ կարող եմ ինքս ինձ պաշտպանել, հանդիպեցի նման խնդիրների, ինչքան խոչընդոտների են հանդիպում այն մարդիկ, որոնք երբեմն օրենքը չգիտեն, խեղճ են, պետական մարմիններից ու դրանց աշխատողներից պաթոլոգիական վախ ունեն կամ էլ պարզապես զահլա չունեն նրանց հետ գլուխ դնելու: Այս նկատառումներից ելնելով էլ որոշեցի ընթերցողին ներկայացնել իմ ոդիսականը:
Հարկերը, տուրքերը, վարձերը ժամանակին վճարելու խնդիրը 12-13 ժամ աշխատող մարդու դեպքում ամենաբարդ բանն է, բայց միշտ կարծել եմ, որ պետությանը չի կարելի պարտք մնալ: Քաղաքացիական պարտքդ պետք է ժամանակին տաս՝ լինի դա բանակում ծառայելու թե գույքահարկ վճարելու տեսքով: Միայն բարեխիղճ քաղաքացին իրավունք ունի դժգոհել պետությունից ու իշխանությունից, քննադատել նրան, թերություններ տեսնել կառավարման համակարգում: Այնպես որ բոլոր վարձավճարները մուծելը միշտ համարել եմ «հոգուս պարտքը»:
Երբ հերթական անգամ փորձեցի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «համատիրություն» կոչվածը եւ ինչի համար ենք նրան ամեն ամիս մի քանի հազար դրամ տալիս, հասկացա, որ օրենքով ու անօրեն մի այնպիսի համակարգ է ստեղծվել, որ դրա դեմ պայքարելու հնարավորություն չկա: Բանն այն է, որ համատիրություն կոչվածները ձեւավորվել են առանց մեր՝ բնակիչներիս մասնակցության: Վերեւից իջեցված ինստրուկտաժով: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ դրանք ձեւավորվեն կամավոր սկզբունքներով, բնակիչների ընդհանուր ժողովի արդյունքում:
Համոզված եմ, որ բնակիչների 80-90 տոկոսն անգամ տեղյակ չէ, որ պետք է բնակիչների ժողով հրավիրվեր, ձեւավորեր համատիրություն, ապա նորից ժողովների միջոցով որոշվեին, թե ինչքան գումար է հավաքվելու շենքի բնակիչներից ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման, աղբը թափելու եւ ընթացիկ նորոգումների համար: Բայց օրերից մի օր ձեր դուռը մի տարեց տիկին է թակում եւ տեղեկացնում, որ դուք համատիրությանը պարտք եք X գումար: Որպես կանոն, այդ գումարն այնպիսին է, որ միջին վաստակի տեր մարդը կարող է տեղնուտեղը կաթված ստանալ:
Այն շատ ավելին է, քան դուք պարտավոր եք վճարել՝ անգամ եթե համատիրության ջերմ ջատագով եք եւ ձեր շենքի սպասարկման որակից ու մակարդակից անչափ գոհ եք: Անկախ այն բանից՝ երբեւէ ձեր շենքը հավաքարար մտել է, թե ոչ, կամ դուք աղբատար ունեք, թե ոչ, կամ վերջին 10-15 տարում ձեր շքամուտքում ինչ վիճակ է տիրում՝ երբեւէ ներկվել է, թե ոչ, ձեզ պարտավորեցնում են վճարել այդ գումարը: Հակառակ դեպքում համատիրությունը սպառնում է դիմել դատարան եւ դատական կարգով գանձել այն: Ես, որ Չայկովսկի փողոցի վրա գտնվող մի հին, քառահարկ շենքի բնակիչ եմ եւ երբեւէ համատիրության սպասարկման հետք անգամ չեմ նկատել, վստահ եմ, որ համատիրություն կոչվող պարազիտ կառույցը ստեղծված է մի խումբ կանանց ու տղամարդկանց համար աշխատատեղ ապահովելու համար:
Այսպես ասած՝ մեզ վրա նալոգ են դնում Երեւանի Կենտրոնում բնակվելու համար: Բայց դա էլ չէ խնդիրը՝ մարդիկ ինչ-որ կերպ պետք է ապրեն, եւ դա ես իմ հումանիստական պարտքն եմ համարում իմ ազգի առաջ, բայց ինչո՞ւ են փորձում ինձ խաբել: Եթե հիշում եք, համատիրությունները ձեւավորելուց առաջ կային ԺԷԿ-եր, որոնք մի 10 տարի առաջ վերացան եւ քաղաքացիների՝ դրանց չվճարած գումարները, որոնք երբեմն սովետի ժամանակներից էին գալիս, չեղյալ արվեցին: Մեր խորամանկ համատիրությունները, սակայն, այդ պարտքերը, պարզվում է՝ չեն ջնջել:
Որ պահին քաղաքացին մտնում է համատիրություն, նրան դեմ են տալիս «Նոյի թվի» պարտքերի ցուցակն ու սկսում շանտաժ անել: Ահա թե ինչու է բնակիչներից մեծ մասին ներկայացվում պարտքերի նման ցուցակ եւ այդ ցուցակն էլ ուղարկվում դատարան:
Բայց շատ ավելի խորամանկ մեխանիզմ են մտածել գույքահարկը հավաքող կանայք, որոնք նախկին թաղապետարանների, այժմ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցներ են: Սրանք եւս մի աստղաբաշխական թիվ են ասում՝ որպես գույքահարկի պարտք: Երբ փորձում ես հասկանալ, թե ինչպես կարող էր նման պարտք առաջանալ՝ չէ որ քո ձեռքում են վերջին երեք-չորս տարիներին գույքահարկի վճարման բոլոր կտրոնները, այս կանայք առանց աչք թարթելու պատասխանում են՝ երեւի նախկին տարիներից կուտակած պարտքեր ունեք:
Այսինքն ինչպե՞ս, հարցնում եմ գույքահարկ վճարող Անահիտ Քոչարյան անունով կնոջը: Ասում է՝ այո, 2009-ի կտրոնը 2008-ի համար եք վճարել, 2008-ինը՝ 2007-ի եւ այդպես շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսպես կարելի է հասնել մինչեւ մեր թվարկությունից առաջ: Եվ ամենակարեւորն այն է, որ պետության անունից հանդես եկող այս խաբեբաները իրականում հենց պետության անվան հետ են խաղում: Տպավորություն է ստեղծվում, թե պետական կառույցներում միայն գող-ավազակներ են, որոնք մտածում են քաղաքացիներին թալանելու, կողոպտելու, հիմարացնելու մասին:
Վերջին կառույցը, որի հետ բախտ վիճակվեց առնչվել, Կադաստրն էր, որտեղ պետք է տարածքի վարձակալության պայմանագրի գրանցում կատարեի: Ինչպես կարգն է` ներկայացրեցի անհրաժեշտ փաստաթղթերը, մի բավական կլորիկ գումար վճարեցի՝ հայտնի չէ ինչի համար, եւ սպասում էի, որ չորս օր անց պետք է ստանամ Կադաստրի վկայականը: 4 օր անց ինձ մի թղթի կտոր են դեմ տալիս, թե՝ դուք մերժում եք ստացել: Պատճառը՞: Պարզվում է՝ Կադաստրի կոմիտեն պետք է մարդ ուղարկի չափագրում կատարելու, որ ստուգի՝ ձեր պայմանագրում ներկայացված ուրվագիծն ու փաստացի տնօրինած տարածքը համընկնո՞ւմ են իրար: Չի արել: Ինչո՞ւ: Ֆանտաստիկ պատասխան է հնչում՝ ձեր թողած հեռախոսահամարով զանգել ենք, չենք միացել:
Կադաստրի «Կենտրոն» մասնաճյուղում այդ պահին գտնվող մի խումբ անձինք տխուր-տրտում գլուխները ճոճեցին, թե՝ մեզ էլ են նույն բանն ասել: Այսինքն՝ այս տրաֆարետային պատասխանը տալիս են բոլոր նրանց, ում ուզում են մերժել: Իսկ մերժվածները նորից ամեն ինչ սկսում են զրոյից: Վճարած գումարի մասով էլ ասում են՝ կարող եք դիմում գրել, հետ ստանալ, սակայն շատերը զլանում են դա անել: Ձեր կարծիքով՝ ինչի՞ համար է մտածված այս խորամանկ-պարզունակ մեխանիզմը: Դուք ճիշտ եք՝ միայն կոռուպցիոն նպատակներով: Կամ էլ՝ այս կառույցում հավաքվածները սադիստներ են, որոնք հաճույք են ստանում անմեղ մարդկանց տանջելուց, տանել-բերելուց: Հարց է ծագում նաեւ՝ եթե կա մերժման հավանականությունը, այդ դեպքում ինչո՞ւ են փողն էն գլխից գանձում: Ով ավելի տրամաբանական պատասխան կգտնի, խնդրում եմ ուղարկել «Հրապարակի» խմբագրություն:
Մեզ, անշուշտ, դժվար է ըմբռնել պետական համակարգերի եւ այնտեղ աշխատողների տրամաբանությունը: Բայց դա չի կարող լինել առուփախի, մեծապատիվ մուրացկանության, խարդախության եւ դիմացինի դյուրահավատության վրա հույսը դնելու ճանապարհով: Եվ ո՞վ է պարզելու, թե այս քաշքշուկն ու նվաստացումները, որ հայ մարդն ապրում է պետական մարմինների հետ առնչվելիս, ինչ դեր է խաղում արտագաղթի հարցում:

Կարծիքներ