Խաչատուրովի ուլտիմատումն ընդունեցին. Ռոժն ազատության մեջ է

Խաչատուրովի ուլտիմատումն ընդունեցին. Ռոժն ազատության մեջ է
Մենք տեղեկություն ստացանք, որ Արարատի զորամասի Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյան հրամանատարին գրավի դիմաց ազատ են արձակել: Հիշեցնենք, որ այս հրամանատարին կալանավորել էին զինվորներին ծեծելու, նվաստացնելու եւ դրամահավաքության համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի վաղ կրկին գրավի դիմաց ազատ էր արձակվել նաեւ այս գործով կալանավորված նույն զորամասի գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Կարապետյանը: Նշենք, որ Ռոժը Յուրի Խաչատուրովի որդու հովանավորյալն է, որի նստել-չնստելը Խաչատուրովների համար պատվի հարց էր դարձել, գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովն անգամ ուլտիմատում էր տվել, թե հրաժարական կտա, եթե Ռոժին ազատ չարձակեն: