Մասնագիտությամբ` պաշտոնյա

Մասնագիտությամբ` պաշտոնյա
Էրեբունու նախկին ոստիկանապետ, «Կորադո» մականունով Ավետիք Մկրտչյանը, որն այդ պաշտոնից ազատվեց Թոխմախի Մհերի հետ ունեցած աղմկոտ ընդհարման պատճառով, ամռանը նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի հրդեհային տեսչության պետ: Նրան մի քանի ամսյա գործազրկությունից հետո Ներսես Նազարյանի միջորդությամբ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վերցրել էր աշխատանքի: Օրերս նրա պաշտոնը բարձրացրել են՝ նշանակել են Հրդեհային պետական տեսչության պետ: Նախկին ղեկավարը՝ Աշոտ Ղարիբյանը, հրաժարականի դիմում է գրել, եւ Ավոն նշանակվել է նրա փոխարեն: Վերջինս հետաքրքիր աշխատանքային ուղի է անցել՝ «օբեխեսեսի» աշխատակից, ապա՝ ոստիկան, մետրոպոլիտենի պահպանության պետ, վերջապես՝ հրշեջ: