Պայքար դատավորի աթոռի համար

Պայքար դատավորի աթոռի համար
Դատական համակարգում նոր ատյան է բացվում՝ վարչական վերաքննիչ դատարանի տեսքով: Իսկ դա նշանակում է, որ նոր հաստիքներ են ստեղծվում եւ փող աշխատելու նոր հնարավորություններ են բացվում: Ընդ որում՝ նման հնարավորություն ստեղծվում է եւ դատավորներին նշանակողների, եւ նշանակվողների համար: Այնպես որ, հիմա դատական համակարգում աշխույժ եռուզեռ է՝ քննարկում են, թե ովքեր են զբաղեցնելու այդ 6 աթոռը: Մենք առաջիկայում կներկայացնենք, թե ինչ արժե դատավոր նշանակվելը Հայաստանում եւ ովքեր են այդ գումարները տնօրինում:



Այժմ միայն նշենք, որ դրանց հավակնորդների թվում են հանրությանը քաջ ծանոթ դատախազ Կորյուն Փիլոյանը,  Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի, եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդիները: Վերջիններս ավարտել են դատական դպրոցը եւ դատավորի թափուր տեղի էին սպասում: