Մաքսայինը հատուկ Հայրապետյանի համար

Մաքսայինը հատուկ Հայրապետյանի համար
Մամուլն արդեն գրել է այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեն կիսելու ծրագիր են մշակում: Սա մաքսայինն ու հարկայինն անջատելու թերեւս 5-6-րդ փորձն է: Այս մարմինները, որպես կանոն, անջատում կամ միավորում են կոնկրետ անձանց պաշտոն տալու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) օժտել հատուկ լիազորություններով՝ նրան վստահելով մաքսայինի պետի խիստ պատասխանատու եւ երկրի քաղաքական կյանքում վճռորոշ պաշտոնը:



Խաչիկ Սուքիասյանի (Գռզո) ունեցվածքը խլելու հաջողված օպերացիայից հետո նա լիիրավ վաստակել է այդ իրավունքը: Մեր աղբյուրները նշում են, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին մաքսայինի պետ նշանակելը տվյալ դեպքում հեռուն գնացող նպատակներ ունի՝ նրա եւ Ծառուկյանի հակասություններն օգտագործելու արդյունքում վերջինիս բիզնեսին խփելու առումով: