Հոլիվուդյան աստղերը գոհ են Օբամայից

Հոլիվուդյան աստղերը գոհ են Օբամայից
Երեքշաբթի HTB հեռուստաընկերության «Անիրական քաղաքականություն» հաղորդման հյուրն է եղել հոլիվուդյան ամենահանրահայտ զույգերից մեկը` Էշթոն Կատչերը եւ Դեմի Մուրը: Նրանք պատասխանել են Թինա Կանդելակիի եւ Անդրեյ Կոլեսնիկովի հարցերին, որոնցից շատերը քաղաքական են եղել: Աստղային զույգը դրական է արտահայտվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ: Դեմի Մուրը նշել է, որ Բարաք Օբամային բավականին բարդ ժառանգություն էր մնացել նախորդ նախագահից, մինչդեռ 2 տարվա ընթացքում նրան հաջողվել է լուրջ քաղաքական փոփոխություններ կատարել: Որպես օրինակ՝ դերասանուհին նշել է Իրաքում ամերիկյան զինված ուժերի քանակի կրճատումն ու երկրում առողջապահական բարեփոխումները: