1016 միջազգային դիտորդ

1016 միջազգային դիտորդ
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար 18 արտասահմանյան լրատվամիջոցների 41 ներկայացուցիչներ են գրանցվել: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են նաեւ 1016 միջազգային եւ 3466 տեղական դիտորդներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը: Հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 7-ին թվով 125 ընտրատարածքային տեղամասերում: