Դեմ են մզկիթի կառուցմանը

Դեմ են մզկիթի կառուցմանը
Մոսկվայի բնակիչները 10 հազար ստորագրությամբ նամակ են ուղարկել երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` խնդրելով նրան թույլ չտալ քաղաքի հարավ-արեւելքում նոր մզկիթ կառուցել: Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ մզկիթի կառուցումը կարող է մի շարք կենցաղային խնդիրներ առաջ բերել, ինչպես նաեւ մուսուլմանների նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառ դառնալ: Մոսկվայի բնակիչները նաեւ նախագահին հիշեցրել են, որ մզկիթի համար ընտրված տարածքը նախատեսված չէ կառուցապատման համար: Մզկիթի կառուցմանը դեմ արտահայտվողները նախկինում հանրահավաք էին կազմակերպել, որին մասնակցել էին 800 քաղաքացիներ: