Պուտինի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ կորեացու հետ

Պուտինի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ կորեացու հետ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կրտսեր դուստրը հնարավոր է, որ ամուսնանա Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպանատան նախկին աշխատակցի որդու հետ, հայտնում է Joongangdaily թերթը` հղում կատարելով իր աղբյուրներին: Ըստ կորեական թերթի աղբյուրի, Ճապոնիայում հարավկորեացի դեսպան Քվոն Չուլ Հյունը վերջերս ընթրել է նախկին ծովակալ Յու Յոնգ Գուի հետ, ով ժամանակին աշխատել է Մոսկվայում` Կորեայի դեսպանատանը, որն էլ ընթրիքի ժամանակ ասել է, որ իր որդին շուտով ամուսնանալու է Պուտինի կրտսեր դստեր հետ:



Սակայն ինքը` «փեսացուն», The Chosun Ilbo պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ ոչ մի հարսանիք էլ չի կարող լինել: «Ես ծանոթ եմ Կատյայի հետ ավելի քան 10 տարի, սակայն ամուսնանալու մտադրություն չունեմ: Ես ընդամենը 26 տարեկան եմ, և վաղ է խոսել հարսանիքի մասին», - հայտնել է Յունը: