Ադրբեջանին մտահոգել է Աղդամի` Ակնա դառնալը

Ադրբեջանին մտահոգել է Աղդամի` Ակնա դառնալը
Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Արցախի քաղաքների եւ գյուղերի վերանվանումը ծիծաղելի է եւ չի կարող փոխել իրավիճակը. «Քաղաքների անվանափոխությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում կան ծայրահեղ տրամադրված ուժեր, որոնք չեն ուզում տարածաշրջանում խաղաղություն հաստատել եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է արտգործնախարարը:



Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ Աղդամը վերանվանվել է Ակնա եւ դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը: Այդ որոշման նպատակն է «կարգավորել Աղդամում ապրող բնակիչներին հողհատկացումների գործընթացը եւ այլ կենցաղային հարցեր»: ԼՂՀ կառավարության տվյալներով, Աղդամում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: