Առնոլդն այլեւս նահանգապետ չէ

Առնոլդն այլեւս նահանգապետ չէ
eBay աճուրդային ընկերության նախկին նախագահ, միլիարդատեր Մեգ Ուիթմենը պարտվել է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններում, հայտնում է Ազգային էքզիթ-փոլը: Ուիթմենը  ընտրություններում ներկայացնում էր Հանրապետական  կուսակցությունը: Նախնական տվյալներով, նախկին նահանգապետ, իսկ այժմ գլխավոր դատախազ Ջերի Բրաունը Դեմոկրատական կուսակցությունից հավաքել է գրանցված ընտրողների ձայների 50%-ից ավելին: Վետերան քաղաքական գործիչը, որը արդեն 70-ն անց է, կզբաղեցնի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, որը լքեց 2 ժամկետ պաշտոնավարած Առնոլդ Շվարցենեգերը: