Ռուսաստանին պետք չեն Ճապոնիայի խորհուրդները Կուրիլայն կղզիների վերաբերյալ

Ռուսաստանին պետք չեն Ճապոնիայի խորհուրդները Կուրիլայն կղզիների վերաբերյալ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերթականա անգամ հստակեցրել է Ռուսաստանի մոտեցումը Կուրիլյան կղզիների պատկանելության վերաբերյալ և հայտնել, որ ՌԴ նախագահը երբեք որևէ մեկի հետ չի խորհրդակցում ՌԴ տարածաշրջաններ այցելելիս (Մեդվեդեւը երեկ երեքժամյա այցելություն էր ունեցել Հարավային Կուրիլներ, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածքը, իսկ Ճապոնիան` իր): “Այդ թեմայով մեզ ոչ մի խորհուրդ պետք չէ տալ”, - ասել է Լավրովը` մեկնաբանելով Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյդզի Մաեխարայի այն հայտարարությունը, որ Կուրիլները հանդիասանում են Ճապոնական տարածք: "Դա մեր տարածքն է",- ասել է Լավրովը: