Լրատվամիջոցների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման կապակցությամբ

Լրատվամիջոցների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման կապակցությամբ
Երեկ մենք տեղեկացանք, որ Հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Կոշ քրեակատարողական հիմնարկում հարձակում է տեղի ունեցել: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, մամուլը պարբերաբար գրում է Փաշինյանի նկատմամբ կալանավայրում ձեռնարկված ճնշումների մասին: Սա առաջին հերթին վկայում է, որ իշխանություններն անկարող են ապահովել մեր գործընկերոջ անվտանգությունը, ինչպես նաեւ հիմնավոր կասկածներ է հարուցում, որ այս հարձակումներն ուղղորդված են:



Մենք վրդովված ենք կատարված փաստի առիթով եւ լրագրողի, խմբագրի նկատմամբ կիրառվող ոտնձգությունները դիտում ենք որպես մարդկային, բարոյական, իրավական բոլոր նորմերի եւ կոնվենցիաների խախտում: Պահանջում ենք իշխանություններից անհապաղ ձեռնարկել մեր գործընկերոջ անվտանգությունն ապահովելուն ուղղված գործուն միջոցներ, իսկ այնուհետեւ ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների, քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը:



Մեսրոպ Մովսեսյան - «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն



Արմենիկա Կիվիրյան - «News.am» կայքի խմբագիր



Հայկազն Ղահրիյան - «Լրագիր» կայքի խմբագիր



Նարինե Մկրտչյան - Մամուլի ազգային ակումբի նախագահ



Վահան Խաչատրյան - ԳԱԼԱ հեռուստաընկերության տնօրեն



Արգիշտի Կիվիրյան - «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող



Շողեր Մաթեւոսյան - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագիր



Մանուկ Սուքիասյան - «Regnews.com» կայքի խմբագիր



Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի խմբագիր



Սաթիկ Սեյրանյան - «168 ժամ» թերթի խմբագիր



Արմինե Օհանյան - «Հրապարակ» թերթի խմբագիր



Ժաննա Ալեքսանյան - «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ



Արման Բաբաջանյան - «Ժամանակ» թերթի խմբագիր



Էդիկ Բաղդասարյան- «Հետք» կայքի խմբագիր



Աշոտ Աղաբաբյան- «Հայացք» թերթի խմբագիր



Բաց է ստորագրության համար