Մեկի փոխարեն չորս խողովակ

Սերժ Սարգսյանի օրոք այդ խողովակների թիվն առնվազն չորսն է՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, փեսա Միքայել Մինասյան եւ Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանը: Սա մի կողմից լավ է, որ նախագահի՝ ինֆորմացիան ճշտելու, տարբեր աղբյուրներից ստանալու հավանականությունը մեծանում է: Սակայն վատ է, քանի որ իրարամերժ ինֆորմացիան եւ մուտիլովկաներն էլ են շատանում: Եվ ստորադասների բանակը սկսում է չկողմնորոշվել՝ ում միջոցով, ինչպես հարաբերվի առաջին դեմքի հետ, որ խողովակին նախընտրություն տա: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ բացի այս ազդեցիկ խողովակներից «ականջին կաթացնողների» մի բանակ էլ կա՝ հանձին Գորիկ Հակոբյանի, Վաչոյի եւ այլոց, պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանի եւ ըստ այդմ՝ երկրի վիճակը բարդ է:
Կարծիքներ