Գասպարիի «պառկելացույցը»

Գասպարիի «պառկելացույցը»
Մեր ժամանակների ամենաէքսցենտրիկ պայքարողներից մեկը՝ Վարդգես Գասպարին, հերթական անգամ «պառկելացույց» է արել կառավարության շենքի առջեւ: Նա «Դադարեցրե՛ք բռնություններն ու խոշտանգումները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, մասնավորապես՝ քաղբանտարկյալների նկատմամբ» պաստառով փորձել է կառավարության անդամների ուշադրությունը բեւեռել բանակում զոհվածների եւ քաղբանտարկյալների խնդիրների վրա: