Մասսայական դեպքեր չկան

Մասսայական դեպքեր չկան
Սահմանային որոշ զորամասերում մեր զինվորները ծառայում են խայտառակ կենցաղային պայմաններում: Օրինակ, Քելբաջարի որոշ դիրքերում, խրամատներում զինվորներին անգամ քնապարկեր չեն տալիս: Իսկ եղածներն էլ ջուր են քաշում, զինվորներն ու սպաները քնում են թաց քնապարկերի մեջ, ու ոմանք երիկամների, լյարդի հիվանդություններ են ստացել եւ բուժվում են զինվորական հոսպիտալում: Այս առթիվ մեր հարցմանն ի պատասխան ՊՆ նորանշանակ խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարեց . «Էս պահին չկան բուժվողներ, գուցե մի երկու տեղ լինի, բայց էդպիսի պրոբլեմ չունենք բանակում: Եթե հիմա մեկը մրսածությունից ջերմություն ունի կամ մի տեղը ցավել է, կարծում եմ՝ դա լուրջ խնդիր չի բանակի համար: Չկան գրանցված մասսայական դեպքեր»: Փաստորեն, եթե խոսքը բանակի լայն մասսաներին չի վերաբերում, բանակի համար դա խնդիր չի դիտվում: