25 օրակարգային հարցից մեկն էր կարեւոր
Հինգշաբթի հրավիրված Կապանի համայնքի ավագանու հերթական նիստը նախապես հայտարարված ժամը 12-ի փոխարեն սկսվեց աշխատանքային օրվա ավարտին` ժամը 17-ին: Նիստը վարում էր քաղաքապետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, քանի որ քաղաքապետ Արտուր Աթայանը արձակուրդում է եւ հանրապետությունից դուրս: Ժամը 12-ին, երբ պիտի սկսվեր նիստը, քաղաքապետարանի բաժինների պետերին, լրագրողներին, նույնիսկ աշխատակազմի ղեկավարին ավագանու անդամները խնդրեցին մի փոքր սպասել: Ներսում օրակարգային հարցի շուրջ բուռն քննարկում էր ծավալվել:
Հետո պարզվեց, որ օրակարգի 25 հարցից միայն մեկն էր հուզել ավագանուն` քաղաքի Դավիթբեկ թաղամասում գտնվող փոքրիկ հողատարածքը՝ մոտ 48 քմ: Տարածքը քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում է: 1992-ից այն օգտագործվում է Կապանի շրջանային խորհրդի նախկին քարտուղարի` Նորա Ասատրյանի կողմից: Վերջինս այժմ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչությունում գլխավոր մասնագետ է աշխատում: Նախկինում տարածքը հատկացվել էր նրան` ավտոտնակ կառուցելու համար: Սակայն տիկին Ասատրյանը ժամանակին չի օրինականացրել տարածքը, ուստիեւ դեռ սեփականության իրավունք չունի: Նույն տարածքը ցանկանում է գնել Կապանի գանձապետ Հասմիկ Սաֆարյանը:
Ավագանու անդամներից ոմանք պարբերաբար ելումուտ էին անում: Նրանց դեմքերից երեւում էր, որ ներսում լարվածություն կա: Ի վերջո ավագանին որոշեց այդ հարցը հանել օրակարգից` «լրացուցիչ քննարկում է պահանջում» ձեւակերպմամբ: Ինչպես մեզ հետ զրույցում ավելի ուշ նշեցին ավագանու անդամները, ընդհանրապես, գործող կարգի համաձայն, տարածքները պետք է հանվեն աճուրդի: Սակայն չգրված օրենքով, եթե տարիներ շարունակ տվյալ տարածքն օգտագործում է որեւէ քաղաքացի, ձեւական աճուրդ է կազմակերպվում, ու անհրաժեշտ գումարը վճարելուց հետո այն մնում է օգտագործողին:
Այս պարագայում, ըստ մեր զրուցակիցների, եթե տիկին Նորան ու տիկին Հասմիկը հավասար գումար տան, տարածքի սեփականատերը կլինի նախկինում օգտագործողը: Իսկ նույնիսկ հազար դրամ ավելի վճարելու դեպքում տարածքի նոր սեփականատերը կդառնա գանձապետը: Որոշ տեղեկություններով, տեղական իշխանության ներկայացուցիչները տիկնանց առաջարկել են «լեզու գտնել» ու տարածքը հավասարապես կիսել իրար մեջ: Սակայն այս տարբերակին Նորա Ասատրյանը չի համաձայնել:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կարծիքներ