Ճոպանուղին ոչ մի օր չի կանգնել, բանակում էլ ծեծի դեպքեր չկան
Մամուլի հրապարակումների հետ կապված արձագանքների վերլուծությունից, կարծում եմ, կարելի է միանգամայն որոշակի հետեւություններ անել, թե ինչ վիճակում են մեր երկիրն ու հասարակությունը, որքանով է առողջ հասարակական արձագանքը եւ կա՞ արդյոք մամուլի առաջ քաշած խնդիրների լուծման պատրաստակամություն: Երբ մի փոքրիկ լուրը, որտեղ նկարագրված է, թե ինչպես է գեներալ Մանվելը Հովիկ Աբրահամյանի հետ «դաժան կատակ արել»՝ նրան հանդիպելիս «մյաու» ասելով, ավելի մեծ աղմուկ ու արձագանք է առաջացնում, քան քաղաքական լուրջ վերլուծություններն ու Հայաստանի համար ճակատագրական իրադարձությունների նկարագրությունը, հասկանում ես, որ մեր հասարակության մեջ անհաշիվ խնդիրներ կան կուտակված:
Դրանցից ամենակարեւորն այն է, որ հասարակությունն անլուրջ հումորի, սեփական խնդիրները չգիտակցելու, քաղաքական լուրջ խնդիրների լուծմանն անպատրաստ լինելու վիճակի մեջ է: Նա քաղաքական համակարգեր ձեւավորելու, երկրի առաջխաղացման պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն զբաղված է գլուխ պահելով, օր մթնեցնելով: Սակայն գուցե ենթագիտակցության մակարդակով հասկանում է, որ լուծելիք խնդիրներ ունի, եւ դրանց լուծման հարցում իր անզորությունը կոմպենսացնում է իր համար ատելի, իր կողմից չընտրված ու չնշանակված անձանց ծաղրելով:
Մխչյանում ծնված, մեքենայի յուղ փոխողից մինչեւ Ազգային ժողովի նախագահի աթոռին հասած Հովիկ Աբրահամյանին «մուկ» անվանելն ու նրա վերաբերյալ ժողովրդական ֆոլկլորը բերնեբերան փոխանցելը միայն դա է նշանակում. ես քեզ չեմ ընտրել, բայց գիտեմ քո մականունը, ու միեւնույն է, դու իմ աչքում երբեք չես դառնալու ԱԺ նախագահ: Անշուշտ, սրա մեջ ոչ մի լավ բան չկա. սա հասարակական թուլության, անզորության, հուսահատության դրսեւորում է, բայց սա է մեր իրականությունը: Եվ տարբեր հաշվարկներ անելիս, ծրագրեր կազմելիս մենք պետք է ելնենք այս իրականությունից:
Սակայն եթե «մկան» մասին անեկդոտից «կայֆ» ստացողներին կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչն է առաջնորդում բանակի հետ կապված մեր հրապարակումներին արձագանքողներին: Երբ պաշտպանության նախարարությունն է սուր արձագանքում եւ մեր հոդվածները համարում իրենց ուղղված «անձնական» վիրավորանք, ապա ինչո՞վ բացատրել այն զայրույթն ու վիրավորանքը, որ փորձում են մեզ փոխանցել «բանակում ծառայողների ծնողները», սպաների հարազատներն ու մտերիմները:
Նրանք ինչ-որ անձանց հրահանգով զանգահարում են խմբագրություն եւ լուտանքներ թափում լրագրողների վրա: Մասնավորապես, նման արձագանքի արժանացավ մեր «1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին» հոդվածը: Ես միանգամայն հասկանում եմ, որ Էրիկ Գրիգորյանին ծեծած եւ նրա՝ հիվանդանոցում հայտնվելու պատճառ դարձած սպան՝ Արմեն Բարեղամյանը, նաեւ հարազատներ ունի՝ կին, քույր, մայր, ընկերուհի, որոնք կարող են խիստ հուզվել ու վրդովվել նրա կալանավորման փաստից եւ դրանում կարող են մեղադրել ոչ թե իրենց` չափն անցած հարազատին, այլ այն լրագրողին, որը գրել է այդ մասին: Կարող են նաեւ մտածել, որ եթե այդ հոդվածը չգրվեր, իրենց մտերիմին չէին կալանավորի՝ զինվոր է, էլի, կբուժվեր-կանցներ:
Բայց այնուամենայնիվ ինձ անհասկանալի են խմբագրություն զանգահարող կնոջ մոտիվները: Ինչքան ուզում է վստահես ու հավատաս քո տղային կամ եղբորը, փաստ է, որ զինվորը՝ ծեծված, հայտնվել է հիվանդանոցում: Միթե մտքիդ ու սրտիդ մի անկյունում դու չես մեղադրում ծեծողին, անգամ եթե նա քո սիրելին է: Միթե չես կարծում, որ ծեծը, խոշտանգումն անթույլատրելի է: Եվ չես կարծում, որ իրերի այլ պարագայում, եթե քո հարազատը լիներ ծեծվողը, դու քեզ բոլորովին այլ կերպ կպահեիր եւ հաստատ լրագրողին չէիր մեղադրի նման հոդված գրելու մեջ: Ու եթե անգամ դու վստահ ես, որ հոդվածը ծայրեծայր սուտ է, բայց չէ՞ որ լրագրողը ընդամենը ներկայացրել է ուրիշների պատմածը եւ նա ընդամենը իր պրոֆեսիոնալ պարտքն է կատարել, որի համար նրան չի կարելի հայհոյել:
Իսկ լրագրողներին հայհոյելը, ասեմ, որ բավականին նոր երեւույթ է: Իմ 25 տարվա լրագրողական պրակտիկայում այն հայտնվել է վերջերս: Առաջ էլ էին մեզ վիրավորում, ծեծում, բայց այս չափի ու այսպիսի ատելության դրսեւորումներ չկային, հայհոյանքի, արհամարհանքի, ծախվածության մեղադրանքներ, գրոշներով առնելու փորձեր չկային: Եվ դա արվում է ոչ թե շարքային քաղաքացու, թերթից ու մամուլից հեռու անձանց կողմից, այլ մեզ հետ անմիջական շփում ունեցողների: Ասենք, Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու լրատվությունն իրականացնող (պատկերացնո՞ւմ եք՝ ճոպանուղին աշխատեցնելուց բացի նաեւ PR անելու եւ հատուկ աշխատակից պահելու կարիք կա) մի աղջիկ վրդովված ու կիսաքամահրական տոնով թերթի գլխավոր խմբագրին բացատրում է, որ ճոպանուղին ոչ թե հոկտեմբերի 23-ին, այլ 24-ին է կանգնել, եւ պահանջում է «ապատեղեկատվությունը» հերքել ու ընդհանրապես՝ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել:
Խոսքն այն մասին է, որ մի քանի պտույտ անելուց հետո Գինեսի ռեկորդակիր ճոպանուղին կանգնել է, ընդ որում՝ կանգնել է, երբ օդում են եղել Սյունիքի մարզպետն ու մեծ խումբ համայնքապետեր: Եվ այդ փաստը փորձում են հերքել, ասելով, թե ճոպանուղին ձմեռային սեզոնին է պատրաստվում: Ինչին ի պատասխան՝ մենք նկատեցինք, որ այդ անհրաժեշտությունը ծագեց ճիշտ այն պահին, երբ Սուրիկ Խաչատրյանը օդո՞ւմ էր: Եվ նման խայտառակությունը, երբ 2 օր առաջ բացված ճոպանուղին արդեն սարքին չէ եւ կարող է օդում 45 րոպե կանգնել՝ մարդկանց խուճապի մատնելով, փորձում են կոծկել նախահարձակ լինելով եւ ինչ-որ աղջնակների բերանով հերքումներ պահանջելով: Կրկին իմ 25-ամյա պրակտիկայի տեսանկյունից ուզում եմ նշել, որ պետական պաշտոնյաներն ու կառույցները երբեք այսքան հանդուգն եւ ստախոս չեն եղել, երբեք այսքան անպատժելի ու թքողական վերաբերմունք չեն ունեցել մամուլի նկատմամբ, ինչպես այսօր:
Իշխանությունը հասավ նրան, որ տարեցտարի գրավոր, տպագիր խոսքն արժեզրկվի, որ չինովնիկը միայն իր վերադասից վախենա, որ մամուլն ու լրագրողը որեւէ ուժ եւ հեղինակություն չունենան հասարակության աչքում: Իրերի այս դրությունը միանգամայն ձեռնտու է բոլորին՝ պետական ամենաբարձր օղակներից մինչեւ փոքրիկ պաշտոնյաներ: Այս պարագայում սեփական սխալների բացահայտման վախն է վերանում, մնում է միայն վերեւների հետ լավ լինելու անհրաժեշտությունը: Իսկ մեր չինովնիկներն այս հարցում լավ մասնագիտացած են՝ գիտեն ինչպես անել, որ «պռոբլեմ չունենան»: Այս համապարտ երաշխավորության մթնոլորտում ի՞նչ պետք է անեն մի խումբ լրագրողներն ու մի քանի էնտուզիաստները: Մենք փոքրամասնություն ենք եւ մեծամասնության համար որեւէ վտանգ չենք ներկայացնում: Ցավոք:

Կարծիքներ