Հեռացել է, հեռացվել է` ի՞նչ տարբերություն
Պարզվում է՝ վարչապետն ու գյուղնախարարը բառերի իմաստի, դրանց տարբերությունների մեջ չեն էլ խորանում: Սա մեզ համար պարզ դարձավ, երբ հետաքրքրվեցինք կառավարության նախօրեի նիստի մանրամասներով: Հիշեցնենք, որ վարչապետը կրթության եւ առողջապահության նախարարներին հանձնարարեց կադրային ջարդ անել` իբր տվյալ ոլորտներում առկա թերություններն արմատախիլ անելու համար: Նա իր խոսքում բառացի ասաց. «Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, եւ ես հանձնարարում եմ Ձեզ, պարոն նախարար, որ այսօր լուծեք նաեւ բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»:
Փորձեցինք գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանից պարզաբանումներ ստանալ, թե ինչ խախտումներ է թույլ տվել լիցենզավորման վարչության պետը, ինչ պատճառով են նրան հեռացրել աշխատանքից: Մինչ այդ խոսել էինք հեռացված լիցենզավորման վարչության պետի՝ Տիգրան Գասպարյանի հետ: Վերջինս մեր զանգից անակնկալի գալով ասաց, որ ինքն է դիմում գրել. «Բայց ինչ կա ընդեղ ասելու, ընդեղ ոչ մի ասելու բան չկա: Ես Ձեզ բողոքարկե՞լ եմ, նման բանով դիմե՞լ եմ, որ ինձի հեռացրել են, թե չեն հեռացրել: Եթե ինձի չի անհանգստացնում, ձեզ ինչի՞ ա անհանգստացնում, դուք լրագրող եք»:
Մեր հարցին, թե համենայնդեպս ինչու է դիմում գրել, կայծակնային արագությամբ կողմնորոշվեց. «Դիմեք նախարարին, բայց եթե ես միանգամից համաձայն չլինեի, ես ինքս կդիմեի լրագրողներին: Եթե ես խնդիր չունեմ դրա հետ կապված, մի մտեք իմ անձնականի մեջ»: Բայց քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղծառայողին կամայականորեն աշխատանքից ազատում են՝ կարեւոր չէ սեփական դիմումի համաձայն, թե հրամանով, ուստի որոշեցինք հարցն ուղղել նաեւ Գերասիմ Ալավերդյանին: Նա ասաց. «Նա աշխատանքից չի հեռացել, դիմում ա գրել, ազատվել»:
Ստիպված ընթերցեցինք Տիգրան Սարգսյանի՝ կառավարության նախօրեի նիստում արտաբերած մտքերն առ այն, որ նախարարն է հեռացրել տեսչության պետին, ինչին ի պատասխան՝ Ալավերդյանը ցնցող պատասխան տվեց. «Մեծ տարբերություն չկա՝ ազատվել է, հեռացել է...»:
- Պարոն Ալավերդյան, հակասություն չկա՞ Ձեր ասածի ու վարչապետի հայտարարության միջեւ:
- Ոչ:
- Իսկ գուցե շփոթե՞լ է Տիգրան Սարգսյանը:
- Ոչ, ոչ:
- Ամեն դեպքում, Դուք պնդում եք, որ սեփական դիմումի համաձայն հեռանալու ու նախարարի հրամանով հեռացվելու միջեւ տարբերություն չկա:
- Հիմնականում բառերի հետեւից ընկնելը ինչ իմաստ ունի, չգիտեմ... Էդ մարդը ազատված ա աշխատանքից:
ՀԳ - Գյուղնախարարը մի բանում է ճիշտ, վերջին հաշվով երկու դեպքում էլ մարդն աշխատանքից զրկվել է, էլ ի՞նչ տարբերություն՝ ինքն է հեռացել, թե հեռացրել են: Սակայն սա վկայում է ոչ միայն որոշ բարձրաստիճանների հայերենի ցածր իմացության մասին, այլեւ աշխատանքային դրվածքի, ապօրինությունների, «քաղծառայություն» կոչվող ինստիտուտի չգոյության: Գաղտնիք չէ, որ վերադասը ստորադասներից ազատվում է՝ ստիպելով դիմում գրել ու «օրինական» ձեւով հեռանալ, այդ պատճառով էլ շփոթում են՝ դիմումի համաձայն է հեռացել, թե հեռացվել է:

Կարծիքներ