Գիր սիրե, ղալամ սիրե
Պարզվում է՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ոչ միայն իր համակարգի աշխատակիցների արտաքին տեսքով է մտահոգված, այլեւ գիտելիքներով: Մեր տեղեկություններով՝ գայիշնիկներին հանձնարարվել է խորանալ անգլերենի ու համակարգչային գիտելիքների մեջ: Մինչեւ հունվարի մեկը բոլորը պետք է բավարար չափով տիրապետեն համակարգչին ու անգլերենին, հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից: Իհարկե, գիտելիքների ձեռքբերումը պայմանավորված է աշխատանքային նոր պարտականություններով: Նրանք պետք է ստուգեն մեքենաների ապահովագրված լինելը, որը կիրականացնեն աշխատանքային նոր տեխնիկայով՝ նրանց նոութբուքներ կբաժանվեն:
Կարծիքներ