Գյուլումյանին պաշտոնա՞նկ են անելու

Գյուլումյանին պաշտոնա՞նկ են անելու
Վերջերս փոփոխված կանոնակարգի համաձայն` Ստրասբուրգի Եվրադատարանի անդամ դատավորներն ընտրվում են 9 տարի ժամանակով: Հայաստանից ԵԴ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանն անցած տարի վերանշանակվել է այդ պաշտոնում եւ դեռ 8 տարի պաշտոնավարելու իրավունք ունի: Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով` իշխանությունը որոշել է հաջորդ տարի փոխել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի ՀՀ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին եւ նրա փոխարեն Ստրասբուրդ ուղարկել այլ անձի:  Ասում են, անձամբ Սերժ Սարգսյանն է դժգոհ նրա աշխատանքից: Համարում են, որ Ալվինա Գյուլումյանն ունի մեղքի իր բաժինը, որ վերջին շրջանում Հայաստան պետությունը մեկը մյուսի ետեւից պարտություններ է կրում ԵԴ-ում: