Մահափորձ Սամվել Ալեքսանյանի թիկնապահի դեմ

Մահափորձ Սամվել Ալեքսանյանի թիկնապահի դեմ
Կիրակի գիշերը, ժամը 2:30-ի սահմաններում Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի Րաֆֆու 43 շենքի մոտ անհայտ անձը կրակ է բացել «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվել է Հայաստանի թիվ մեկ ներկրող, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահը՝ 24-ամյա Սեւակ Ղազարյանը: Նա ձախ ձեռքի դաստակի մասում հրազենային վնասվածք է ստացել: Երեկ, երբ զանգահարեցինք Սամվել Ալեքսանյանին, վերջինս ասաց. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, Դուբայում եմ»: Հարցին, թե հնարավո՞ր է կատարվածը ինչ-որ նախազգուշական քայլ է իր դեմ, գործարար-պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Չկա տենց բան»: Նշեք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրօր.-ի «Սպանության փորձ» հոդվածով։