Պիկետ` Շառլ Ազնավուրի հրապարակում

Հանրահավաքում ելույթ են ունենալու «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` տնտեսական աղետալի վիճակի եւ կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսելու է ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին, ելույթ կունենան նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հանրահավաքը կեզրափակի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ ՀԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ խնդրել է ՀՀ քաղաքացիներին` «ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որեւէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին` 52-09-74 հեռախոսահամարով»:
Կարծիքներ