Ադրեջանում հայ գերի կա

Ադրեջանում հայ գերի կա
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ քննարկում են անհետ կորած  մի ՀՀ քաղաքացու վերադարձնելու հարցը: Քաղաքացին 2010 թվականի մայիս ամսից անհետ կորած է համարվել: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը չժխտեց անհետ կորած քաղաքացու՝ Ադրբեջանում գտնվելու փաստը: Ավելին՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են նրան:



«Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք իրականացնել նմանատիպ օպերացիա, եթե համապատասխան դիմում լինի»,-ասաց Աշոտ Աստաբացյանը՝ հավելելով, որ ադրբեջանական իշխանությունները ԿԽՄԿ-ին տեղեկացրել են գերության մեջ գտնվող հայ քաղաքացիական անձի մասին: