Ստեփանավանն անվանափոխենք, Արմանիսն էլ տանք ռուսներին
Նոյեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Գեղարքունիքի մարզ, այնուհետ եղավ Լոռու մարզում՝ սկզբում Ստեփանավան քաղաքին նվիրված միջոցառումներին էր մասնակցում: Ստեփանավանցիները ջանք ու եռանդ չէին խնայել հնարավորինս լավ պատրաստվելու քաղաքի օրվան եւ այնքան էին ուրախացել Սերժ Սարգսյանի այցելությունից, որ մեկը մյուսին հերթ չտալով` շնորհակալություն էին հայտնում նրան։ Ստեփանավանի հիմնանորոգված մշակույթի տան բացմանը բնակիչները երկար էին սպասել։ Այն անվանակոչվել էր Անդրանիկ Մարգարյանի անունով: Ապա շահագործման հանձնվեց նորակառույց մարզադահլիճը. Սերժ Սարգսյանը մոտենում էր երեխաներին, զրուցում, հարցուփորձ անում, թե ինչ հաջողություններ են արձանագրել սպորտի բնագավառում, ու նրանց հաջողություն մաղթում։
Ներկա էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը, որը շնորհավորեց Ստեփանավանի տոնի ու նորաբաց մշակույթի տան կապակցությամբ, հետո, առիթն օգտագործելով, նախագահին հիշեցրեց նաեւ քաղաքի անբարեկարգ փողոցների ու չլուծված ջրի խնդրի մասին։ Դերասանն առաջարկեց քննարկել Ստեփանավանի անվանափոխության հարցը` կոչելով Լորե։ Մեզ հասած տեղեկություններով, Ստեփանավանն անվանափոխելու հարցը շատերին է տանջում. կա առաջարկ Ստեփանավանը Լոռիբերդ անվանելու: Մարդիկ կարծում են, որ Ստեփան Շահումյանի անունը վաղուց պետք է փոխվեր՝ դեռ այն ժամանակ, երբ անվանափոխությունների շարք էր գնում, եւ Կիրովականը դարձավ Վանաձոր, Լենինականը՝ Գյումրի եւ այլն: Սակայն ստեփանավանցիների մի մասին քաղաքի անվանափոխման առաջարկն այդքան էլ դուր չեկավ՝ հին անունին սովոր են։
Երկրի նախագահն այնուհետեւ այցելեց Արմանիսի «Սագամար» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատ, որի շուրջ տարբեր խոսակցություններ են շրջում՝ էկոլոգիական եւ առողջապահական խնդիրների առումով։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող «Նեւա Ռուս» ընկերության ղեկավարները ՀՀ նախագահին ներկայացրին հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծման աշխատանքները։ Նրանց խոսքով՝ այն ավարտման փուլում է եւ նախատեսվում է շահագործման հանձնել 2011-ի մայիսին։ «Նեւա Ռուս» ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ կառուցման ժամանակ հաշվի են առնվել բնապահպանական խնդիրները։ Նրա վստահեցմամբ՝ ֆաբրիկայում կգործեն եվրոպական եւ կանադական արտադրության մաքրման սարքավորումներ. «Կիրառվելու է չոր պոչերի տեխնոլոգիան, երբ վերամշակված ջուրը դարձյալ հետ է վերադարձվելու ֆաբրիկա: Թունավոր պոչամբարներ չեն գոյանա»։
Այս ֆաբրիկայի կառուցման վրա «Նեւա Ռուսը» 63 մլն դոլարի ներդրում է կատարել, իսկ ֆաբրիկայի ընդհանուր հզորությունը կազմում է 800 հազար տոննա հանքաքար եւ կապահովի մինչեւ 500 աշխատատեղ։ Կարեն Ղազարյանի տեղեկացմամբ, ֆաբրիկայի ողջ արտադրանքը՝ պղնձի, ցինկի եւ կապարի կոնցենտրատը, «Փոթի» նավահանգստով արտահանվելու է Բուլղարիա, Սերբիա եւ Չինաստան։
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի վերջին կետը Սպիտակ քաղաքն էր, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում տեղի ունեցավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին նորակառույց բնակարանների բանալիների հանձնման արարողությունը։ Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ այս թաղամասում կառուցվել է 220 բնակելի տուն, որի կեսը՝ 2 սենյականոց, մյուս կեսը՝ երեք։ Բնակարանները 165 ընտանիքներին բաշխվեցին վիճակահանության կարգով, իսկ բնակարանների բանալիները հանձնեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։
Եթե Ստեփանավանում Սոս Սարգսյանն էր նախագահին հիշեցնում Ստեփանավան քաղաքի խնդիրների մասին, ապա Սպիտակում դա արեց մի քաղաքացի։ Վոլոդյա պապիկը, որը եւս ստացել էր իր նոր տան բանալին, առիթը բաց չթողեց եւ մոտենալով նախագահին, դժգոհեց Հայաստանի սոցիալական վիճակից, նախագահին հորդորեց երկրում աշխատատեղեր բացել: «Ստանում եմ 23 հազար դրամ թոշակ, որն ինձ չի հերիքում, ո՞նց ապրեմ»,- հարցրեց նա։

Կարծիքներ