Ճոպանուղին է՞լ է մարզպետինը

Ճոպանուղին է՞լ է մարզպետինը
Տաթեւի ճոպանուղու www.tatev.am կայքը ուշացումով տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային փոփոխությունները՝ շվեյցարա-ավստրիական «Garaventa Doppelmayer Group» ընկերության մասնագետները ճոպանուղու աշխատանքները չորս օրով դադարեցրել են: Նախապես հայտարարվածի համաձայն՝ ճոպանուղին պետք է աշխատեր շաբաթ օրը, սակայն աշխատել է ուրբաթ` նոյեմբերի 5-ին: Ճոպանուղուց անվճար օգտվել են Սյունիքի  մարզի տարբեր բնակավայրերից այստեղ հասած դպրոցականները: Նախաձեռնությունը մարզպետի «Դավիթբեկյան ուխտեր» հասարակական կազմակերպությանն է եղել:



Դպրոցականների պատմելով, մարզպետն աշխատողներին կարգադրել է, որ անկախ հայտարարվածից եւ այն բանից, որ դեռ մեկ օր կա գործարկմանը, ճոպանուղին պիտի աշխատի: Եվ մարզպետի կարգադրությամբ այն աշխատել է: Բարեբախտաբար, այս անգամ ճոպանուղին օդում կախված չի մնացել: Ի դեպ, Տաթեւի վանք այցելող տուրիստները դժգոհում են այստեղ վաճառվող սննդի գներից: «Երկու կտոր խորովածին՝ երկու լավաշով 1800 դրամ փող տվեցինք: Հա, պարզ ա, թող հարստանան տաթեւցիները, բայց այդպես թափով ու միանգամի՞ց»,-հարցնում են նրանք: