Բաճկոնը զրահապատ, անիվները` կոկորդիլոսից

Բաճկոնը զրահապատ, անիվները` կոկորդիլոսից
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախապատրաստվում է ձմեռվան: Որպես քաղաքական էլիտայի, կարելի ասել՝ հայկական արիստոկրատիայի ներկայացուցիչ, ԱԺ խոսնակն իր սեզոնային առեւտուրն իրականացնում  է բարձրորակ ու թանկարժեք իրեր ձեռք բերելու կուլտուրայով: Մեր հավաստի տեղեկություններով՝ պարոն Աբրահամյանը 20 միլիոն դրամ է դուրս գրել ԱԺ բյուջեից եւ այդ գումարով ձեռք  բերել 4 զրահապատ անվադող՝ իր անձնական մեքենայի քաչալ անիվները ձմեռայինով փոխարինելու նպատակով:



Հիշեցնենք, որ անցած տարի էլ 16 միլիոն դրամ արժողությամբ կոկորդիլոսի կաշվից բաճկոն էր նվիրել իր փեսային, առաջնորդվելով նրան ցրտից, ինչպես նաեւ երեւացող ու աներեւույթ թշնամիներից պաշտպանելու հոգատարությամբ: Փաստորեն, Հայաստանի գլխավոր ազգընտիրը ժողովրդի գրպանից աստղաբաշխական թվեր է ծախսում պաշտպանական կամ, ավելի ճիշտ՝ ինքնապաշտպանական նպատակներով, եւ ելնելով նրա գնած իրերի արժեքի տրամաբանությունից, կամ փեսայի բաճկոնն է զրահապատ եղել, կամ էլ անիվները՝ կոկորդիլոսի կաշվից: