Ապրիորի օմբուդսմենը

Ապրիորի օմբուդսմենը
Երեկ ՀԱԿ-ի պիկետի ժամանակ ընդդիմության երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների եւ բերման ենթարկման հարցի հետ կապված՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում հստակ դիրքորոշում չի հայտնել՝ առկա տեղեկություններն իրարամերժ համարելով: Մեր դիտարկմանը, թե ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված, որ հատկապես  ՀԱԿ ակցիաներին են պարբերաբար նման դեպքեր արձանագրվում, օմբուդսմենը, իր խոսքով ասած, անկեղծ պատասխանել է. «Մենք  դեպքերի ենք ականատես եղել, որտեղ ոստիկաններն են խախտել իրավունքները, դեպքեր էլ ենք տեսել, որտեղ պրովոկացիա են արել, որ ոստիկանները ստիպված մի բան անեն, եւ իրենք ասեն՝ տեսեք ինչ է կատարվում: Դրա համար ես ապրիորի որեւէ մեկին հավատալու հիմք չունեմ, մինչեւ ինքս չտեսնեմ»: