Ուզում է տապալել հակաուրանյան հանրահավաքը

Ուզում է տապալել հակաուրանյան հանրահավաքը
Այսօր, ժամը 15-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանում, իսկ դպրոցների տնօրեններին հրահանգել է նույն ժամին ուսուցիչների խորհրդակցություններ հրավիրել: Նպատակը Կապանում կայանալիք հակաուրանյան հանրահավաքը տապալելն է: Իսկ շարժման նախաձեռնողները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին. «Մեզ մտահոգում եւ իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտ է ստեղծում այն, որ նման զգայուն հարցի վերաբերյալ որոշումներ են կայացվել առանց հանրային քննարկումներ կազմակերպելու: Մենք պահանջում ենք չեղյալ համարել վերոնշյալ խնդրին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ»։