Մարզային իշխանությունները հակաուրանյան շարժման հե՞տ են (ֆոտոշարք)

Մարզային իշխանությունները հակաուրանյան շարժման հե՞տ են (ֆոտոշարք)
Կապանի մշակույթի պալատի մերձակա հրապարակում հակաուրանյան խաղաղ հանրահավաքին այսօր մասնակցեց մոտ 2000 մարդ։ Բացելով հանրահավաքը` կազմակերպիչները մեկ անգամ ևս հայտարարեցին, որ սա ոչ թե քաղաքական, այլ բնապահպանական շարժում ու պայքար է ընդդեմ ուրանի հանքերի շահագործման: Թերևս շատերին զրամացրեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի խոսքը։



Նա մարզպետի անունից հայտարարեց, որ մարզային իշխանությունները ժողովրդի հետ են։ «Մարզպետի անունից ասում եմ, ձեր մտահոգող հարցերը կբարձրացվեն իշխանական վերին ատյաններում»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ բարի երթ մաղթելով շարժմանը։ Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ հարթակում էր՝ ցուցապաստառներով։ Երբ վերջինս ցանկացավ խոսել, նրան արգելեցին՝ անջատելով բարձրախոսը։ վերջինս չկորցրեց իրեն ու փորձեց առանց բարձրախոսի խոսել։



Ժողովրդի պահանջով միացրին տեխնիկան ու ԱԺ պատգամավորն ի վերջո կարողացավ խոսել։ Վերջինս «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե իրեն ինչու ձայն չէին տալիս, ու խորհուրդ տվեց կազմակերպեիչներից հարցնել։ «Քաջարան» հայրենկացկան միության նախագահ Վոլորդյա Աբրահամյանն ասաց, որ ինքը դեմքով չի ճանաչել ԱԺ պատգամավորին։ «Ինչ իմանամ, ովա, ինչի համար ա ուզում միկրոֆոն»,-ասաց նա։ Երկու ժամ տևած միտինգն ավարտվեց ստորագրահավաքով։