Խանումս կլողնա

Խանումս կլողնա
Երեւանի քաղաքապետարանը որոշել է լողացնել հնամյա քաղաքի կենտրոնական շենքերը: Մի քանի օր է` այդ գործընթացն են իրականացնում Մաշտոցի պողոտայում: Երեկ ցերեկը, օրինակ, Օպերային հարակից Մաշտոցի 42 ա շենքի մոտով պետք էր զգույշ անցնել. հատուկ մեքենան ջրի շիթով լվանում էր շենքը: Անցորդները զարմացած նայում էին, թե ինչ է կատարվում: Մեկն անգամ հիշեց  հայտնի ֆիլմի «խանումս կլողնա» արտահայտությունը: Պարզվեց՝ Մաշտոցի շենքերը լվանալու մրցույթը շահել է «Աֆալա» ՍՊԸ տնօրեն Արթուր Աբրահամյանը: Մեր հարցին, թե որոշել եք լողացնե՞լ Երեւանի շենքերը, աշխատանքներին հետեւող տնօրենն ասաց. «Չենք լողացնում, մաքրում ենք: Երեւանը վարդագույն գույնի է եղել, վարդագույն գույնի ենք բերում»: