Նիկոլաս Քեյջի տունը վաճառվել է ընդամենը 10 մլն դոլարով

Նիկոլաս Քեյջի տունը վաճառվել է ընդամենը 10 մլն դոլարով
Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջի տունը, որն առգրավվել էր պարտքերի դիմաց վաճառվել է 10 մլն դոլարով, գրում է Los Angeles Times-ը: Ըստ թերթի տեղեկության դերասանը այդ տունը գնել էր միքանի տարի առաջ 3 անգամ թանկ գնով: Ինչպես ավելի վաղ նշվել էր, 46 ամյա դերասանը բանկերին պարտք էր 2 մլն ԱՄՆ դոլար: Այդ պարտքը գոյացել էր վարկերը, հարկերը, պետական տուրքերը և դատապաշտպաններին չվճարելու հետևանքով: Հիշեցնենք, որ դերասանի մեկ այլ բռնագրավված տուն վաճառվել է անցած տարի 3,5 մլն ԱՄՆ դոլարով: